Դանիական Ege գործարանը հիմնադրել է Էգ Դամգարը 1938 թ-ին: Նույն տարում Հերնինգե քաղաքի գործարանում տեղադրվեցին մեքենաներ գորգե ծածկույթների արտադրության համար: Այսօրվա դրությամբ արտադրության տաֆտինգաjին եղանակն ամենակատարյալն է: Մեքենաների արտադրողականությունը օրական մի քանի քառակուսի կիլոմետր է: Նոր տեխնոլոգիայի ներդրումը Ege ընկերությանը թույլ տվեց աստիճանաբար դառնալ առաջատարը եվրոպական ու համաշխարային շուկայում՝ նախշազարդ կովրոլինի արտադրության գծով:

Այսօրվա դրությամբ Ege-ն եվրոպական շուկայի առաջատարն է կովրոլինե սալիկների, գորգերի և ձևավոր ճեմուղիների արտադրության իր հնարավորություններով: Հավաքածուներ են մշակվել խաղատների, ռեստորանների, ակումբների, հյուրանոցների և այլ վայրերի համար, ուր պահանջվում են հատուկ դիզայն, որակ, երկարակեցություն և հարմարավետություն: Ընկերությունը հատուկ արտադրություն ունի օֆիսային տարածքների համար: Այս ծածկույթները օգտագործվում են Komada, Inter-Continental, Holiday Inn, Regal, Scandic, Novotel, Mercure, Sofitel, Crowne Plaze, Hilton, Steigenberger, Dorint, Arabella, Sheraton, Astron, Disneyland, Pannonia հյուրանոցային ցանցերում:
Ֆիրմայի կատալոգներում դուք կարող եք ընտրություն կատարել ավելի քան 600 նմուշներից, որոնք մշակված են ինչպես դասական, մոդեռն և արտ-դեկո ոճով, այնպես էլ էթնիկ թեմաներով: Բացի այդ, հնարավոր է պատրաստել կովրոլին հատուկ դիզայնով և տարբերանշաններով: Արտադրության ճկուն համակարգը թույլ է տալիս համադրել տարբեր հավաքածուների դիզայններ, ինչպես նաև փոփոխել գույները: Գունային գամման ներառում է ավելի քան 150 գույն ու երանգ:
Ծածկույթի հիմքը կարող է լինել ջուր կամ առևտրային լատեքս: Լատեքսը կովրոլինին հաղորդում է լրացուցիչ հարմարավետություն և ձայնամեկուսացում, գերադասելի է աստիճանները ծածկելիս: Ընկերության արտադրանքը համապատասխանում է եվրոպական բոլոր ստանդարտներին և ունի ամենաբարձր մակարդակի ISO014001 սերտիֆիկատ: